ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 
  • Զգուշացեք,  դռները փակվում են

    Զգուշացեք, դռները փակվում են

    01.03.2013| 01:16
    Հետընտրական այս փուլում հարցերի այն խումբը, որը ծառացել է երկրի առջև, մեկը մյուսից կարևոր է: Ընդ որում, Ջրհոսի վիբրացիոն այս դարում` վերից վար բոլորն ունեն հանձնարարականներ: Տիեզերաբանորեն: Կհասնե՞ն խնդիրների արմատներին` կփակեն կարման: Չե՞ն հասնի, հավերժ կկրկնվի չսերտած դասը` մինչև վերջին նաքարակիտը մարելու դաժան պտույտով:
  • Փափուկ ցից

    Փափուկ ցից

    01.03.2013| 01:14
    Հայաստանյան առաջիկա գործընթացները պայմանավորված են արտքաղաքական խնդիրներով. ի՞նչ վեկտորի «տակ» է, ի վերջո, հայտնվում Հայաստանը: Եվրասիական, Մաքսային միություններին անդամակցության հարցերում Ռուսաստանը փափո՞ւկ, թե՞ կոշտ ճնշման մեխանիզմներն է գործի դնում Հայաստանի նկատմամբ, կարողանո՞ւմ է համոզել` Ստեփանակերտի օդանավակայանում ռուսական զորքեր տեղակայել: Եթե այո, ապա ի՞նչ է անում այդ ժամանակ Արևմուտքը` մեզանում:
  • Պայքարը եվրասիական ռեսուրսների, հաղորդուղիների վերահսկողության և Արևելյան Եվրոպայում ազդեցության հաստատման համար է

    Պայքարը եվրասիական ռեսուրսների, հաղորդուղիների վերահսկողության և Արևելյան Եվրոպայում ազդեցության հաստատման համար է

    01.03.2013| 00:29
    Անցած դարի 90-ական թվականների կեսերին, Լոնդոնի քաղաքականության և տնտեսության ինստիտուտում դասախոսության ժամանակ, Մեծ Բրիտանիայի եվրոպական անվտանգության խնդիրների առաջատար մասնագետներից մեկը հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Կենտրոնական Եվրոպայում տիրող քաղաքական իրավիճակը, ներառյալ մի շարք պետությունների ներգրավումը գերմանական քաղաքականության ուղեծիր, ինչպես նաև Գերմանիայի ագրեսիան այլ պետությունների դեմ, մեծապես պայմանավորված էին նրանով, որ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Գերմանիային տանուլ էին տվել տնտեսական ազդեցության պայքարում:
  • Շագանակները հանվում են ընդդիմադիր նոր բևեռի ձեռքով

    Շագանակները հանվում են ընդդիմադիր նոր բևեռի ձեռքով

    28.02.2013| 16:55
    «Գամ-գնամ սթայլի» մեջ եղող Արմեն Ռուստամյանին հարցնում եմ` էդ ո՞ւր էդպես, ողջ օրը մտաք-դուրս եկաք Գրիգորիչի սենյակ, կարող է՞ հետո էլ մտնեք կոալիցիա:
  • Հավսա՜ր, զգա´ստ. թողնել

    Հավսա՜ր, զգա´ստ. թողնել

    27.02.2013| 13:20
    Մեր տեղեկություններով` իշխանական վերնախավում նախորդ օրը որոշում է կայացվել, որ ընտրությունների ընթացքում իշխանության թեկնածուի օգտին գրեթե չաշխատած համայնքների ղեկավարների հրաժարականների կասկադը կասեցվում է: Չեն հաստատվելու արդեն գրված հրաժարականների դիմումները եւս: Պատճառները մի քանիսն են:
  • «Ալիևների ընտանիքի գլխավոր նպատակը իշխանության պահպանումն ու հարստության կուտակումն է»

    «Ալիևների ընտանիքի գլխավոր նպատակը իշխանության պահպանումն ու հարստության կուտակումն է»

    26.02.2013| 12:42
    Հեյդար Ալիևն իրենից հետո թողեց մի քաղաքական ժառանգություն, որը, նախ և առաջ, ենթադրում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, ինչը բխում էր հետխորհրդային ադրբեջանական պետականության «հիմնադրի» անձնական փորձից ու բնույթից:
  • Օրը երկար է անցնում,  ժամանակը` անդարձ

    Օրը երկար է անցնում, ժամանակը` անդարձ

    26.02.2013| 00:43
    Բոլորն ամեն ինչ գիտեն, ոչ ոք ոչինչ չգիտի` հակիրճ այսպիսին է հետընտրական Հայաստանը: Անցած շաբաթվա իրադարձությունները շատ նման են Պանդորայի արկղը բացելու հանրահայտ իրողությանը: Բայց այս ամենն արդեն եղել է. ես չասեմ, ասելու եք դուք: Եղել է մի քանի անգամ, ու ամեն անգամ արկղը փակվել է` հայտնի հետևանքներով: Այս փորձը իր նույնքան հայտնի նմանություններով` նաև տարբերություններ է ի հայտ բերում: Առաջին ու հիմնական տարբերությունը իրավական ձևակերպումների բացակայությունն է:
  • ՀՀՇ-ս մնա  հիշատակող

    ՀՀՇ-ս մնա հիշատակող

    26.02.2013| 00:40
    Լևոն Տեր-Պետրոսյանը մեկը մյուսի հետևից անէության գիրկն է ուղարկում այն ամենը, ինչն ինքն ստեղծել է: Եվ եթե առաջին փուլում դա վերաբերում էր իր երկրորդ «հայտնության» ժամանակ ձևավորած կառույցներին, հարաբերություններին, ապա հիմա, ակնհայտորեն, «էներգետիկ» նոր ռեսուրսների որոնման ճամփին, նա ձեռքը մեկնել է շատ ավելի խորքին, զի իր և այլևս իր կողքին մնացածների էներգիան չի բավում:
  • Ինչո՞ւ է աղմկում ջրհեղեղը

    Ինչո՞ւ է աղմկում ջրհեղեղը

    26.02.2013| 00:32
    Եթե ընտրություններից անմիջապես հետո մասամբ անհասկանալի էր, թե ինչ է կատարվում Հայաստանում, հիմա արդեն ուրվագծվում է` ով ում բարեկամն է:
  • ԱՄՆ-ի ու Թուրքիայի  հարաբերություններում  բացված ճեղքը վաղ  թե ուշ կլայնանա

    ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում բացված ճեղքը վաղ թե ուշ կլայնանա

    26.02.2013| 00:01
    Վերջերս թուրք պատմաբանները հրապարակեցին ընդարձակ մի նյութ, որտեղ արձանագրված է, թե ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջին «ծանոթությունը» տեղի է ունեցել 213 տարի առաջ, իսկ պաշտոնական հարաբերություններ հաստատվել են 1830 թվականին։ Բերվում են նաև մի շարք հետաքրքիր փաստեր։ Օրինակ, ինչպես ասում է ավանդությունը, տեսնելով Ստամբուլ ժամանած ամերիկյան նավը, Սելիմ 3-րդ տիրակալն ասել է. «Այդ երկրի դրոշի վրայի աստղերը ցույց են տալիս ամերիկյան և թուրքական կանոնների, հավատի ու հաստատությունների մոտիկությունը»։